National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.09.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կմասնակցի Չինաստան-Եվրասիա համաշխարհային էքսպո-ցուցահանդեսին

Սեպտեմբերի 18-23-ը ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւ «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, Համաչինական կանանց ֆեդերացիայի հրավերով կմասնակցի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոն հանդիսացող Ուռումչի քաղաքում անցկացվող «Մետաքսի ճանապարհի գլոբալ ներդրումը, հնարավորություններն ու առավելությունները» խորագիրը կրող Չինաստան-Եվրասիա համաշխարհային էքսպո-ցուցահանդեսին:

Նշենք, որ արդեն հինգերորդ տարին հրավիրվող եւ միջազգային խոշոր տնտեսական ու քաղաքական իրադարձություն համարվող ցուցահանդեսը հասցրել է դառնալ Չինաստանի պետական դիվանագիտության, տնտեսության, փորձի փոխանակման կարեւորագույն հարթակ՝ իր շուրջը հավաքելով ավելի քան 25 եվրասիական երկրների քաղաքական եւ տնտեսական առաջնորդների, 800 չինացի եւ օտարերկրացի արտաքին գործերի նախարարների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Իր մասշտաբների շնորհիվ Չինաստան-Եվրասիա համաշխարհային ցուցահանդեսն այսօր համարվում է Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ռազմավարության գլխավոր հարթակ:

Որպես պատվավոր հյուր՝ Չինաստան-Եվրասիա ցուցահանդեսին բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով իր ելույթում կանդրադառնա համաշխարհային տնտեսության արդի մարտահրավերներին, Մետաքսի ճանապարհի քաղաքական եւ տնտեսական հեռանկարներին:

Չինաստան-Եվրասիա ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա նաեւ Մետաքսի ճանապարհին հարող երկրների կանանց առաջին համաժողովը, որին կմասնակցեն առավել քան 100 երկրից ներկայացուցչական պատվիրակություններ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին այս միջոցառմանը եւս վերապահված է հատուկ հյուրի կարգավիճակ. ԱԺ փոխնախագահը հանդես կգա ողջույնի խոսքով եւ ծրագրային ելույթով:

Համաժողովի ընթացքում կհրավիրվեն թեմատիկ քննարկումներ, կլոր սեղաններ, որոնց ընթացքում մեր պատգամավորները հանդես կգան զեկույցներով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am